Մատչելիության հղումներ

Ֆիդանը կմասնակցի Մյունխենի անվտանգության 60-րդ համաժողովին


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Գերմանիայում կմասնակցի փետրվարի 16-ից 18-ը կայանալիք Մյունխենի անվտանգության 60-րդ համաժողովին, հաղորդում է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Ֆիդանը համաժողովի շրջանակում նաև երկկողմ հանդիպումներ կունենա։

Մյունխենի համաժողովը հիմնադրվել է 1962 թվականին՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների «պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում»:

1999 թվականից ամենամյա այս միջոցառմանը մասնակցում են նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքական գործիչները, զինծառայողները և բիզնեսի ներկայացուցիչները։

Ֆորումի շրջանակներում ավանդաբար կազմակերպվում են քաղաքական գործիչների ոչ պաշտոնական և անձնական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են անվտանգության քաղաքականության նոր նախաձեռնությունները:

2023-ին Միյունխենում Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը Մյունխենի Անվտանգության համաժողով ուղևորվելուց առաջ հայտարարեց, որ «Վաշինգտոնը փորձելու է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները»։ Փոխպետքարտուղարը, սակայն, չնշեց արդյո՞ք Մյունխենում հայ-ադրբեջանական կարգավորմանը նվիրված բանակցություններ լինելու են, թե ոչ։

Ռուսաստանը ինչպես և նախորդ տարի չի հրավիրվել համաժողովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG