ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այսօր ժամանել է Ալբանիա՝ վերահաստատելու Բալկաններում ԱՄՆ-ի կարևոր դաշնակից երկրի հետ կապերի ամրապնդումը և աջակցությունը Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։ Ալբանիայի ղեկավարների հետ Բլինքենը քննարկելու է նաև տարածաշրջանային կայունությունը։
Տիրանայից Բլինքենը մեկնելու է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության հարցերով ավանդական համաժողովին։