Մատչելիության հղումներ

Իրանի նախագահն ընդունել է Հայաստանի փոխվարչապետին


Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի, արխիվ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի, արխիվ

Իրանը դեմ է տարածաշրջանում՝ խնդիրների լուծման պատրվակով դրսի ուժերի ներկայությանը: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ այսօր Թեհրանում ընդունելով Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

Ռայիսին պնդել է՝ արտաքին ներգրավվածությունը տարածաշրջանային խնդիրներում ավելի լուրջ մարտահրավերներ է բերում։

IRNA պետական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահն անդրադարձել է նաև Թեհրանի և Երևանի միջև հարաբերություններին՝ դրանք բնութագրելով որպես «բարեկամական և կառուցողական»։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում տիրող իրավիճակին, ինչպես նշել է Ռայիսին՝ Թեհրանը կարևորում է կայունության և անվտանգության պահպանումը։

«Ռայիսին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները, հայտնելով Իրանի պատրաստակամությունը՝ ապահովելու Կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը, հաշվի առնելով այս առումով Իսլամական Հանրապետության կարմիր գծերը», - ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG