Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ քննարկում այս պահին չկա․ Ալեն Սիմոնյան


Նյու Յորք 19-ը սեպտեմբերի, 2022թ․
Նյու Յորք 19-ը սեպտեմբերի, 2022թ․

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն կամ քննարկում այս պահին չկա, խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԱԺ խոսնակը միևնույն ժամանակ շեշտեց՝ հայկական կողմը պատրաստ է բանակցությունների։

«Մենք ասել ենք, որ որևէ հանդիպումից չենք հրաժարվում և վերջին առնվազն 3 հրավերը մերժել է ադրբեջանական կողմը, հույս ունենք, որ ավելի կոնստրուկտիվ կդառնա ադրբեջանական կողմը»,- ասաց Սիմոնյանը։

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը Բաքու այցից հետո X-ի իր էջում գրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղ բանակցությունների համար։

Օ՛Բրայանը երեկ էր Բաքվում, նա հանդիպումներ է ունեցել Ալիևի, Բայրամովի հետ, նշել, որ տարածաշրջանում կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կբացի։

Ավելի վաղ Ալիևը քննադատել էր Օ՛Բրայանին Ղարաբաղի հարցով Կոնգրեսի լսումներում արտահայտած մտքերի համար, հայտարարել, որ Վաշինգտոնյան հարթակն այլևս ընդունելի չէ իր համար Երևանի հետ բանակցություններում:

XS
SM
MD
LG