Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը նախագահի հրամանագրով՝ Կամո Քոչունցն ազատվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։
Քոչունցն այս պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի սեպտեմբերի 13-ից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արթուր Երոյանն ազատվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից նշանակվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։
Արտակ Բուղադյանն էլ նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար: