Մատչելիության հղումներ

Առաջիկա երեք օրվա ընթացքում տեղի կունենա Ալիևի երդմնակալությունը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քվեարկում է արտահերթ նախագահական ընտրություններում, Ստեփանակերտ, 7-ը փետրվարի, 2024թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քվեարկում է արտահերթ նախագահական ընտրություններում, Ստեփանակերտ, 7-ը փետրվարի, 2024թ.

Ադրբեջանի Սահմանադրական դատարանն այսօր հաստատել է 2024 թվականի փետրվարի 7-ին տեղի ունեցած նախագահական արտահերթ ընտրությունների արդյունքները։

Սահմանադրական դատարանը վավերացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն՝ արտահերթ ընտրություններում քվեների 92.12 տոկոսով հաղթել է գործող նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն, ընտրված նախագահի երդմնակալությունը տեղի է ունենում Սահմանադրական դատարանի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման պահից երեք օրվա ընթացքում։

XS
SM
MD
LG