Մատչելիության հղումներ

Մոլդովան հայտնում է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական դրոնի բեկորներ հայտնաբերելու մասին


Մոլդովան հայտնում է, որ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական դրոնի բեկորներ են հայտնաբերել։

Ըստ սահմանային ոստիկանության հաղորդագրության՝ «Շահեդ» տեսակի դրոնի բեկորները վերցրել են ուսումնասիրության։ Չնայած այդ շրջանի բնակչության համար անվտանգային ռիսկեր չկան, ձեռնարկվել են միջոցներ՝ խաղաղություն և հանրային անվտանգություն ապահովելու համար։

Ենթադրաբար դրոնը խոցվել է Օդեսայի մարզի հարավ-արևմտյան շրջանի վրա ռուսական ուժերի հարձակման ժամանակ։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն X սոցցանցում գրել է, որ Մոլդովայի հարավում «Շահեդ» դրոնի բեկորների հայտնաբերումը հիշեցնում է մռայլ իրականության մասին։

«Ռուսական ագրեսիան սպառնում է ամբողջ աշխարհամասին։ Աջակցությունը Ուկրաինային պետք է շարունակվի»,- գրել է Մոլդովայի նախագահը։

XS
SM
MD
LG