Մատչելիության հղումներ

Զախարովան ամփոփել է ԱՊՀ երկրների հետ ՌԴ հարաբերությունները․ Երևանի հետ շփումները շարունակվել են


«Չնայած հայտնի քաղաքական բարդություններին», ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում «սեպ խրելու արևմտամետների համառ ձգտումներին», Երևանի հետ շփումները շարունակվել են բոլոր մակարդակներով, ամփոփելով 2023-ի ընթացքում ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների զարգացումը՝ ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի վստահելի կանոնավոր շփումները ընդհանուր ֆոն են հաղորդել ռուս-ադրբեջանական կապերին, ներառյալ առևտրա-տնտեսական կապերին», - նշել է նա։

Զախարավան ասել է, որ Մոսկվան նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա նորմալացմանը Թբիլիսիի հետ, իհարկե ընդառաջ քայլերի դեպքում. - «Վրաստանի ղեկավարությունն անցած տարի պրագմատիկ գիծ է վարել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Մեր կողմից չեղարկվել է 2000 թվականից Վրաստանի քաղաքացիների համար մտցված կարճաժամկետ այցելությունների վիզային ռեժիմը, և վերականգնվել է ուղիղ ավիահաղորդակցությունը, ինչը դյուրացրել է մարդկանց միջև շփումները և նպաստել առևտրա-տնտեսական կապերի զարգացմանը»։

Զախարովան անդրադարձել է նաև Վրաստանից անջատված Աբխազիային և Հարավային Օսիային՝ նրանց անվանելով «երիտասարդ հանրապետություններ»։ Նրա խոսքով՝ 2023-ին Մոսկվան շարունակել է աջակցություն ցուցաբերել աբխազ և հարավօսական ընկերներին պետականաշինության գործում։

«Իրական դաշնակցային ոգով անդրկովկասյան երիտասարդ հանրապետությունները հետևողականորեն պաշտպանել են հատուկ ռազմական գործողությունը։ Տեղական կամավորները ուս-ուսի մարտնչում են ռուս զինծառայողների հետ։ Սուխումին և Ցխինվալը կանոնավոր մարդասիրական օգնություն են ուղարկում Դոնբաս», - ընդգծել է Արտգործնախարարության խոսնակը։

Մարիա Զախարովան շեշտել է նաև Բելառուսի տարածքում Ռուսաստանի միջուկային մարտավարական զենքի տեղակայման փաստը։ Իսկ Մոլդովայի վերբաբերյալ ասել է, թե նախորդ տարի այդ երկրի ղեկավարությունը շարունակել է Ռուսաստանի հետ հարաբերությունները ամբողջովին ոչնչացնելու կուրսը։

XS
SM
MD
LG