Մատչելիության հղումներ

«Ջարդում ենք ավտոն». ձնհալից հետո Երևանի բազմաթիվ փողոցներում ընդարձակ խոռոչներ են


Ձնհալից հետո քաղաքի բազմաթիվ փողոցներում ընդարձակ խոռոչներ են, խրամատների չափ բացվածքներ, որ փորձանք են վարորդների համար։

«Ասեք՝ կանենք»-ի հեղինակ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին երկու օր առաջ լրագրողները հարցրին՝ «որ Ձեզ ասենք, փոսերը կլցնե՞ք»:

«Անպայման կլցնենք», - պատասխանեց Ավինյանը:

«Ե՞րբ», - մինչև այս հարցին պատասխանելը քաղաքապետը բացատրեց, թե ինչու են փոսերը շատ՝ այս տարի ձյան դեմ պայքարում աղի չափաբաժինն ավելացրել են, որ ճամփան շուտ հալվի ձյունից, չսառչի: Աղն էլ ասֆալտը քայքայելու հատկություն ունի, աղը շատացրել են, հիմա էլ փոսերն են շատացել։ Բնական գործընթաց է, ըստ Ավինյանի, ձմեռն անցնի՝ փոսերը կլցնեն։

Հստակ ժամկետ չկա, քաղաքապետարանի լրատվության վարչությունից ասում են՝ շուտով փոսանորոգման աշխատանքի մրցույթները կհայտարարվեն։ Նվազագույնը մեկ ամիս՝ մարդիկ կշարունակեն մեքենաները վնասելով երթևեկել աղից քայքայված երևանյան փողոցներով։

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG