Մատչելիության հղումներ

Երևանի ավագանին դադարեցրեց Հայկ Մարությանի լիազորությունները


Ձայների 34 կողմ, 0 դեմ ու ձեռնպահ հարաբերակցությամբ, Երևանի ավագանին դադարեցրեց ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի լիազորությունները։

«Դա ապահովեց «Հանրային Ձայն» խմբակցությունը։ Եկավ առաջին օրվանից ընտրեց Ավինյանին, հիմա էլ, բնականաբար, իրենց մեջ խժդժություն եղավ, քանդվեցին, տեղի ունեցավ քաղաքական անասնագողություն և հիմա էդ առիթով տեսնում եք, որ ապահովում են քվորումը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարությանը՝ հիշեցնելով՝ ամսի 5-ին էր նիստը նախատեսված հետաձգվեց։

«Երևի կաթիլայինից մեկին հանել բերել են, կամ «Հանրային ձայն»-ի վերջին բանակցություններն էին տանում, ես չգիտեմ՝ էնտեղ փող է, վախեցնել է, խոստումներ են», - ասաց Մարությանը։

Երևանի նախկին քաղաքապետը, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց, որ 2026-ին մասնակցելու է ընտրություններին, նոր կոսակցություն են հիմնելու, վարչապետի թեկնածուն էլ ինքն է լինելու։

Իշխանականներին մեկ ձայն էր հարկավոր Մարությանի լիազորությունները ավագանիում դադարեցնելու համար։ Քվորումն ապահովեցին «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն և Վահե Եսայանը՝ ներկայանալով նիստին։

Կուսակցության նախկին առաջնորդ Վարդան Ղուկասյանը երեկ հայտարարել էր, որ «Հանրային ձայն»-ից որևէ մեկը չի մասնակցելու ավագանու նիստին։ Ավագյանն այսօր արձագանքել էր․ - «Մեր կուսակցության նախագահը Արտակ Գալստյանն է»:

Ավագանին մանդատից զրկեց նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին, իսկ Զարուհի Փոստանջյանն ու Գևորգ Ստեփանյանը կշարունակեն իրենց գործունեությունն ավագանիում։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG