Մատչելիության հղումներ

Ռայիսի. «Իրանը պատերազմ չի սկսի, բայց վճռական պատասխան կտա նրանց, ովքեր կփորձեն մեզ ահաբեկել»


Իրնի նախագահ Էբրահիմ Ռայիսի, արխիվ
Իրնի նախագահ Էբրահիմ Ռայիսի, արխիվ

«Իրանը պատերազմ չի սկսի, բայց վճռական պատասխան կտա նրանց, ովքեր կփորձեն մեզ ահաբեկել», - հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Իրանի նախագահի հայտարարությունը հնչում է Իրաքում և Սիրիայում իրանական թիրախներին ԱՄՆ-ի հնարավոր հարվածների մասին լուրերի ֆոնին:

Շաբաթասկզբին Հորդանանում ԱՄՆ ռազմակայանի վրա հարձակման համար, որի հետևանքով ամերիկացի զինծառայողներ են զոհվել և վիրավորվել, Վաշինգտոնը մեղադրել է իրանամետ խմբավորումներին և սպառնացել պատժել մեղավորներին։

CBS News-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, երեկ հաղորդել է, որ Միացյալ Նահանգները պլանավորում է հարվածներ հասցնել Իրաքում և Սիրիայում գտնվող իրանական ռազմական ներկայությանը:

«Նախկինում, երբ այլ երկրներ ցանկանում էին խոսել իսլամական հանրապետության հետ, նրանք օգտագործում էին սպառնալիքների լեզուն և ահաբեկում ռազմական սցենարով։ Հիմա այլևս նման խոսքեր չեն հնչում, հակառակը՝ բոլորը հավաստիացնում են , թե Իրանի հետ հակամարտություն սկսելու մտադրություն չունեն», - հայտարարել է Ռայիսին:

Նրա խոսքով՝ Թեհրանի ռազմական հզորությունը ոչ թե սպառնալիք է տարածաշրջանի համար, այլ՝ «անվտանգության երաշխիք»։

XS
SM
MD
LG