Մատչելիության հղումներ

Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը


Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, «Ազատությանը» հայտնեց ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները, «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից։

Իրավապահներն Էկոնոմիկայի նախարարության իր աշխատասենյակից նախօրեին տարել էին ավելի վաղ աշխատանքից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանին: ՔԿ խոսնակը հաստատել էր, որ կան մի քանի ձերբակալվածներ:

XS
SM
MD
LG