Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնում են գերիների հերթական փոխանակման մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ «բանակցային գործընթացի արդյունքում վերադարձվել են 195 ռուսաստանցի զինվորականներ։ Դրա դիմաց [Կիևին] են փոխանցվել Ուկրաինայի Զինված ուժերը ներկայացնող 195 ռազմագերիներ»։
Գերիների փոխանակման փաստը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի ղեկավարի հայտնած տեղեկությունը, սակայն, որոշակիորեն տարբերվում է պաշտոնական Մոսկվայի հաղորդագրությունից. Զելենսկու պնդմամբ՝ գերությունից վերադարձվել է ոչ թե 195, այլ 207 ուկրաինացի զինծառայող։