Ռուսական զորքերի «Արևմուտք» խմբավորման ստորաբաժանումները Կուպյանսկի ուղղությամբ «ազատագրել են» Խարկովի մարզի Տաբաևկա գյուղը, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Կուպյանսկի ուղղությամբ «Արևմուտք» խմբավորման ստորաբաժանումների ակտիվ գործողությունների շնորհիվ ազատագրվել է Խարկովի մարզի Տաբաևկա բնակավայրը», - հայտնել է գերատեսչության մամլո ծառայությունը:
Պաշտոնական Կիևը հայտարարել է, թե այդ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: