Մատչելիության հղումներ

Բադրա Գունբան ստանձնեց Աբխազիայի ղեկավարի պաշտոնը


Այսօր Սուխումիում կայացել է Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նորընտիր նախագահ Բադրա Գունբայի երդմնակալության արարողությունը։ Գունբան նախագահի պաշտոնում ընտրվել էր մարտի 1-ին կայացած ընտրությունների արդյունքում։

Պաշտոնը ստանձնելուց հետո առաջին ելույթում Բադրա Գունբան հայտարարել է, որ իր առաջնահերթություններից է լինելու Մոսկվայի հետ կապերի սերտացումը։

«Ռուսաստանի հետ ռազմական, տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցությունը ապահովում են Աբխազիայի անվտանգությունը, պայմաններ ստեղծում մարդկային կապիտալի զարգացման, բարեկեցության և կրթության աճի համար»,- նշել է հանրապետության նորընտիր ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG