Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգն ակնկալում է, որ հաջորդ ամիս Հունգարիան կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հունգարիայի խորհրդարանը փետրվարին կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը դաշինքին, հաղորդում է Reuters-ը։

Ստոլտենբերգի խոսքով՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անցած օրերին հեռախոսազրույցի ընթացքում իրեն վստահեցրել է, որ լիովին կաջակցի դաշինքին Շվեդիայի անդամակցությանը։

«Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կուժեղացնի դաշինքը և կամրապնդի մեր ընդհանուր անվտանգությունը։ Ես միանգամայն վստահ եմ, որ Հունգարիան կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Հունգարիան հյուսիսատլանտյան դաշինքի վերջին երկիրն է, որը դեռևս հավանություն չի տվել Շվեդիայի անդամակցության հայտնին։ Թուրքիայի խորհրդարանը Ստոկհոլմի դիմումը վավերացրել է մի քանի օր առաջ:

XS
SM
MD
LG