ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է երեքշաբթի օրը Նյու-Հեմփշիրում հանրապետականների ներկուսակցական ընտրություններում՝ փրայմերիներում։
Նախնական տվյալներով՝ նա ստացել է ձայների ավելի քան 53 տոկոսը, ակնկալվում է, որ վերջնական հաշվարկից հետո այս թիվը կաճի։
Նրա մրցակից Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին հավաքել է ավելի քան 45 տոկոս ձայն։
Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածու դառնալու համար պայքարում էին Թրամփը, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսը և Նիկի Հեյլին։
Նյու-Հեմփշիրում կայանալիք հերթական փուլից առաջ Սանտիսը հայտարարեց, որ դադարեցնում է պայքարը ներկուսակցական ընտրություններում՝ իր աջակցությունը հայտնելով Թրամփին։