Մատչելիության հղումներ

Բորել․ «Համաս»-ի ոչնչացման Իսրայելի մարտավարությունը ձախողվել է»


«Գազայի հատվածում գործող «Համաս» խմբավորման ոչնչացմանն ուղղված Իսրայելի մարտավարությունը ձախողվել է», - այսօր Բրյուսելում, ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հավաքի մեկնարկից առաջ հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Չնայած իսրայելական կողմի հակազդեցությանը, ԵՄ պետք է ջանքեր գործադրի խնդրի այնպիսի լուծման վրա, որ հիմնված կլինի երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի գոյության վրա», - հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

«Արդյո՞ք Իսրայելը այլ լուծում կարող է առաջարկել, թե՞ նրանք ցանկանում են տեղահանել բոլոր պաղեստինցիներին կամ սպանել նրանց։ «Համաս»-ն (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) այս ձևով չեն ոչնչացնում։ Իրականում նման մեթոդներով միայն ատելությունն է, որ փոխանցվում է հաջորդ սերունդներին», - պնդում է Բորելը։

XS
SM
MD
LG