«Ես հույս ունեմ, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնելը չէ», - խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց, թե ինքն է արձանագրել՝ Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով, և իրենց անելիքն է Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական լեզուները համապատասխանեցնել լեգիտիմությանը։