Մատչելիության հղումներ

Պակիստանը հետ է կանչում Թեհրանում իր դեսպանին


Պակիստանի և Իրանի դրոշները, արխիվ
Պակիստանի և Իրանի դրոշները, արխիվ

Պակիստանը հետ է կանչում Թեհրանում իր դեսպան Մուհամմադ Մուդասիր Տիպուին։ Իսլամաբադի դիվանագիտական այս քայլի պատճառը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Պակիստանի Բելուջիստան նահանգի թիրախների վրա հրթիռային հարվածներն է։

«Այս անօրինական գործողությունը միանգամայն անընդունելի է և չունի արդարացում: Պակիստանն իրեն իրավունք է վերապահում արձագանքելու: Սա անօրինական գործողություն է, հետևանքների պատասխանատվությունը կրելու է բացառապես Իրանը», - հայտարարել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մումթազ Զահրա Բալոչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG