Ըստ Պակիստանի՝ երեքշաբթի օրը իրանական կողմի հարվածներից երկու երեխա է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել, հաղորդում է BBC-ին։
Իրանի զինված ուժերին մոտ կանգնած լրատվամիջոցները փոխանցում են, որ Իրանը Պակիստանում երկու բազա է թիրախավորել, որոնք կապված են «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման հետ։
Պակիստանը հերքել է՝ Իրանի գործողությունները որակելով անօրինական, որ կարող է հանգեցնել «լուրջ հետևանքների»։
Պակիստանը երրորդ երկիրն է՝ Իրաքից և Սիրիայից հետո, որ վերջին մի քանի օրվա ընթացքում ենթարկվում է Իրանի հարձակումներին։
Իրանը երկուշաբթի օրը հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում և Իդլիբում։ Զոհվել է առնվազն 4 մարդ։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ թիրախը Իսրայելի լրտեսող խումբն էր և Իրաքյան Քրդստանում հակաիրանական ծրագրեր իրականացնող ահաբեկչական ջոկատները: