Մատչելիության հղումներ

Բլինքենը հանդիպեց նաև Իսրայելի վարչապետին


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թել Ավիվում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Առավոտյան նա հանդիպել էր նախագահ Իցհակ Հերցոգին։

Բլինքենը Իսրայելում բանակցություններ է վարում տարածաշրջանի արաբական երկրներ այցելելուց հետո։

Ըստ Reuters-ի՝ պետքարտուղարն Իսրայելի առաջնորդներին փոխանցում է, որ դեռ շանս կա կարգավորելու հարաբերությունները հարևան արաբական երկրների հետ, եթե Իսրայելը ճանապարհ բացի Պաղեստինի կենսունակ պետության ստեղծելու համար։

XS
SM
MD
LG