Պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է, հայտնում է Քննչական կոմիտեն:
Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ նախնական տվյալներով հրազենային վիրավորումը հասցվել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողի կողմից, նա ձերբակալվել է՝ հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:
Նախաքննությունը շարունակվում է: