Ուկրաինայի զինված ուժերը հաղորդում են բռնակցված Ղրիմում Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարական կետ խոցելու, ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ թերակղզու երկնքում 10 հրթիռ ոչնչացնելու մասին:
Ուկրաինայի օդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օնիշչուկը հաստատել է Ղրիմին հարվածներ հասցնելու փաստը՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի օդաչուներին և գործողությունը պլանավորողներին «անթերի մարտական աշխատանքի» համար:
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդում է, որ հակաօդային պաշտպանությունը Ղրիմի երկնքում 10 ավիացիոն կառավարվող հրթիռ է ոչնչացրել:
Սևաստոպոլում, քաղաքի ռուսական վարչակազմի ղեկավար Միխայիլ Ռազվոզժաևի վկայությամբ, կան տուժածներ՝ հիմնականում խոցված հրթիռների բեկորների ընկնելու հետևանքով:
Մինչդեռ "Крымский ветер" Տելեգրամ ալիքի տվյալներով՝ հրթիռներից մեկն ընկել է Սևաստոպոլի Յուխարինա բալկա շրջանում տեղակայված զորամասում, որը կապի հրամանատարական կետ է:
Տեղական Տելեգրամ ալիքները հաղորդում են, որ պայթյուններ են որոտացել նև Եվպատորիայում, այնտեղ հրդեհ է բռնկվել:
Եվպատորիայում տուժածների և ավերածությունների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա: