Մատչելիության հղումներ

Վարչապետն առաջնահերթ է համարում հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, խորացման բանաձևեր գտնելը


Ընթանում ենք որքան էլ դաժան, բայցևայնպես միակ հնարավոր ճանապարհով, որը հնարավորություն կտա պետություն ժառանգել մեր սերունդներին, ամանորյա ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ճանապարհի մեծ մասն անցել ենք, բայց առջևում նոր փորձություններից ու դժվարություններից ապահովագրված չենք, և մեզ հարկավոր է չսասանվել, չերկմտել անկախ պետություն ունենալու և այդ պետությունը մեր սերունդներին ժառանգելու մեր վճռականության մեջ», - նշել է երկրի ղեկավարը:

Նաև ներողություն է խնդրել բոլորից՝ Հայաստանի բոլոր, Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած քաղաքացիներին այն ցավի համար, որ վերջին տարիներին ապրել են:

«Այս զգացումը որևէ կերպ չի կարող սասանել պետության ղեկավարի իմ պարտքը, որից բխում է, որ իմ բոլոր որոշումներն ու գործողությունները պետք է բխեն Հայաստանի Հանրապետության պետական շահից: Այս է պատճառը, որ ես առաջնահերթ եմ համարում մեր տարածաշրջանում մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և խորացման բանաձևեր գտնելը և շարունակելու եմ վճռականորեն ընթանալ այդ ճանապարհով՝ հանուն պետության, հանուն ապագայի, հանուն սերունդների», - շեշտել է նա, համոզմունք հայտնել՝ 2024 թվականը պետության ու պետական ըմբռնման խորհրդանիշ է դառնալու մեզ համար:

XS
SM
MD
LG