Դեկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվել է միաբանական ընթրիք։ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի գլխավորությամբ ընթրիքին մասնակցում էին Մայր Աթոռի հովանու ներքո ապաստան գտած արցախցի ընտանիքները, հայտնում են Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Երեկույթին Գարեգին Բ-ն իր պատգամն ու օրհնությունն է բերել բռնի տեղահանված արցախցիներին՝ հորդորելով ապագայի նկատմամբ լավատեսությամբ, զորեղ հավատքով, անկոտրում կամքով ու հույսով հաղթահարել ծառացած մարտահրավերները և դժվարությունները, իրենց զավակներին դաստիարակել քաջարի ոգով ու հայրենյաց սիրով։