Մատչելիության հղումներ

2023-ը ծանր տարի էր Հայաստանի, աշխարհի ժողովուրդների համար. Միրզոյան


2023 թվականը ծանր տարի էր Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և աշխարհի մյուս ժողովուրդների համար՝ հաշվի առնելով հակամարտությունները, աննախադեպ մարտահրավերները և դրանք կանխելու ջանքերը, X սոցիալական ցանցում գրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Թող 2024 թվականը լինի կայունության, խաղաղության և ձեռքբերումների տարի մեր ընտանիքների համար, հաջողակ տարի՝ ավելի լավ ապագայի ձգտողների համար», - մաղթել է նախարարն իր ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG