Սերբիայի ընդդիմության ակտիվիստները շարունակում են բողոքի ցույցերը: Նրանք այսօր հավաքվել են Բելգրադի կենտրոնում և պահանջել են չեղյալ հայտարարել այս ամսվա սկզբին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ անցկացնել:
Ընդդիմադիրները պնդում են, որ իշխանությունը կեղծիքներով է հաղթանակ ապահովել: «Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր դաշինքը, որն այդ ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղն է գրավել, հայտարարել է, թե իշխող Առաջադիմական կուսակցությունը կեղծել է արդյունքները:
Սերբիայի իշխանությունները հերքում են մեղադրանքը: