Մատչելիության հղումներ

Ակնհայտ է Սերբիայում օտարերկրացիների միջամտությունը, դրա նպատակն է հրահրել անկարգություններ. Պեսկով


ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Կրեմլն այսօր պնդել է, որ Սերբիայում խորհրդարանական և տեղական ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերը՝ ցույցեր և անկարգություններ հրահրելու համար աջակցություն են ստանում արտասահմանից:

Հազարավոր մարդիկ երեկ հավաքվել են Բելգրադի կենտրոնում, պահանջելով չեղարկել մեկ շաբաթ առաջ կայացած արտահերթ ընտրությունները, որոնք, ըստ միջազգային դիտորդների, արդար չեն անցկացվել:

Մոսկվայում հայտարարում են, թե Արևմուտքը Սերբիայում փորձում է «մայդանային գործելակերպ» կիրառել:

«Ակնհայտ է երրորդ կողմի, այդ թվում՝ օտարերկրացիների միջամտությունը, որի նպատակն է Բելգրադում անկարգություններ հրահրել: Դա ենք տեսնում, չենք կասկածում, որ հանրապետության իշխանությունները կվերականգնեն օրինականությունը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG