ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինայի տարածքից սպառնացող վտանգն անպայման կչեզոքացվի ռազմական կամ դիվանագիտական միջոցներով: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Կիևի ռեժիմի ռազմական ծրագրերն ամբողջությամբ ձախողվել են: Եվ ուրեմն շատ մոտ ապագայում ամենավատ լուրերը սպասեք ձեր և ձեր ուկրաինական ստորադասի համար», - սպառնացել է Նեբենզյան։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ից կամ Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնության նոր փաթեթները չեն կանխի իրադարձությունների նման զարգացումը և ընդամենը որոշ ժամանակով կհետաձգեն այն, ինչ անխուսափելիորեն կլինի:
Նեբենզյայի կարծիքով՝ ուկրաինական հարցը մարտի դաշտում լուծելու խաղադրույքն ի սկզբանե սխալ էր և պետք է ձախողվեր, «իսկ Ռուսաստանի նկատմամբ ռազմական հաղթանակը բացարձակապես անհասանելի նպատակ է»։