Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը Ռուսաստանի ներխուժումից ի վեր առաջին անգամ մամուլի ասուլիս է տվել


Մամուլի ասուլիսին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարն անդրադարձել է մոբիլիզացիայի, դեմոբիլիզացիայի և զինվորական ծառայության մասին խորհրդարան ուղարկված օրինագծին ու ռազմաճակատում ստեղծված իրավիճակին։

Օրինագծերի մասին Վալերի Զալուժնին ասել է, որ չնայած զինվորականները մասնակցել են փաստաթղթերի մշակմանը, բայց դրույթների մեծ մասը մշակվել է Գլխավոր շտաբից դուրս։

«Մենք բանակ ենք, մենք պետք է կռվենք, ոչ թե միջամտենք քաղաքացիների կյանքին», - ասել է նա, նշելով, որ Գլխավոր շտաբի համար մոբիլիզացիան կարևոր է, բայց թե ինչ ձևով կիրականացվի, դա արդեն կառավարության գործն է։

Ուկրաինայի իշխանությունները վերջերս ասել էին, որ ըստ զինվորականների՝ 450-500 հազար մարդ մոբիլիզացնելու կարիք կա։

Ռազմաճակատի իրավիճակի մասին Զալուժնին ասել է, որ Զինված ուժերը կպաշտպանեն հողի յուրաքանչյուր թիզը, բայց եթե հարկ լինի մարդկանց փրկել, կկայացնեն փրկելու որոշումը։ Նրա խոսքերով՝ որևէ բնակավայրի կորստից պետք է չէ ողբերգություն սարքել, ռազմական գործողությունները ենթարկվում են իրենց օրենքներին, անկախ նրանից դա դուր է գալիս հրամանատարներին, քաղաքական գործիչներին, թե լրագրողներին։

Պատերազմի հեռանկարների մասին, Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարն ասել է, թե կարող է հավաստիացնել, որ գալիք տարին կտարբերվի 2023 թվականից։ «Մենք դրա համար ամեն ինչ կանենք», - ասել է Զալուժնին, նշելով, որ զինվորական ղեկավարությունը որոշել է խնդիրները և աշխատում է դրանք լուծելու վրա։

Պատերազմի սկզբից ի վեր իր առաջին ասուլիսը Զալուժնին տվել է դեկտեմբերի 26-ին։ Վերջին շրջանում ուկրաինական մամուլը գրում էր, որ նրա և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի միջև տարաձայնություններ կան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG