Չորս տարվա դատաքննությունից հետո Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայնեց փակել իր դեմ գործը՝ վաղեմության ժամկետի հիմքով։
Դեռ 2018 թվականին իրավապահները Քոչարյանին մեղադրել էին իր նախագահության տարիներին 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար։ Չնայած պաշտոնաթող նախագահը միշտ էլ պնդում էր՝ անմեղ է, բայց փաստացի չցանկացավ գնալ մինչև վերջ՝ ապացուցելու իր անմեղությունը, փոխարենը՝ համաձայնեց դադարեցնել դատաքննությունը։
Պարզ ասած՝ Քոչարյանը ոչ արդարացվում է, ոչ էլ մեղավոր է ճանաչվում։ Սակայն իրականում՝ եթե անգամ դատաքննությունը շարունակվեր, և դատարանը նրան մեղավոր ճանաչեր, միևնույն է, նախկին նախագահն այդ դեպքում էլ չէր ազատազրկվի, քանի որ նրան վերագրվող հանցագործության վաղեմության ժամկետն արդեն անցել է։
Մանրամասները տե՛ս այստեղ