Մատչելիության հղումներ

Միլի Մեջլիսը «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու» մասին հայտարարություն է ընդունել


Ադրբեջանի խորհրդարանի նիստերից մեկը, արխիվ
Ադրբեջանի խորհրդարանի նիստերից մեկը, արխիվ

Ադրբեջանի օրենսդիր մարմինը «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու» մասին հատուկ հայտարարություն է ընդունել։

Միլի Մեջլիսում ընդունված փաստաթղթի համաձայն «արևմտյան ադրբեջանցիների պատմական հայրենիքը» Հայաստանն է։

«Ադրբեջանցիները դարեր շարունակ ապրել են ներկայիս Հայաստանի տարածքում: Պատմական փաստաթղթերն ու քարտեզները վկայում են, որ այստեղ ապրող բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել»,- ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, ասված է հայտարարության տեքստում, որը խորհրդարանում ներկայացրել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։

XS
SM
MD
LG