Մատչելիության հղումներ

«Մոտ ապագայում» Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Կապանում


Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Իվանով, արխիվ
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Իվանով, արխիվ

Առաջիկայում Ռուսաստանը զգալիորեն կընդլայնի դիվանագիտական ներկայությունը արտասահմանում, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Իվանովը։

Երկու դեսպանություն և հինգ գլխավոր հյուպատոսություն բացելու որոշումներն արդեն համաձայնեցվել են ընդունող պետությունների հետ, ասել է Իվանովը՝ նշելով, որ դեսպանություններ կբացվեն Բուրկինա Ֆասոյում և Հասարակածային Գվինեայում, գլխավոր հյուպատոսություններ՝ Հայաստանում՝ Կապան, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ինդոնեզիայում և Մալդիվներում։

Նոյեմբերի 2-ին էր Ռուսաստանի կառավարությունը հավանություն տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն է հայտնել, Երևանը համաձայնություն է տվել:

Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը Հայաստանում՝ առաջինը Գյումրիում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG