Մատչելիության հղումներ

Բաքվից ևս 27 ընտանիք տեղափոխվել է Աղավնո


Աղավնո, արխիվ
Աղավնո, արխիվ

Այսօր Բաքվից ևս 27 ընտանիք՝ 95 մարդ տեղափոխվել է Լաչինի շրջանի Աղավնո (Զաբուխ) գյուղ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Աղավնոյում այսպիսով մշտական բնակություն հաստատածների թիվը հասել է 783-ի՝ 203 ընտանիք։

Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանին են անցել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Ադրբեջանական կողմը հայտարարել է երեք բնակավայրերը վերաբնակեցնելու ծրագրի մասին։ Բաքուն նախատեսում է առաջիկա երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 140 հազար մարդ բնակեցնել Ադրբեջանի վերահսկողությանն անցած գյուղերում և քաղաքներում։

XS
SM
MD
LG