Եվրամիությունը կոչ է անում Բաքվին՝ ազատ արձակել իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար բանտարկվածներին և միջավայր ապահովել անկախ լրագրության և խոսքի ազատության համար։
«Եվրամիությունը հավատարիմ է շարունակելու Ադրբեջանի հետ մարդու իրավունքների շուրջ երկխոսությունն ու համագործակցությունը», - ասված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարությունում։
ԵՄ-ն միևնույն ժամանակ ընդգծում է՝ մարդու իրավունքները, ներառյալ հիմնարար ազատությունները, և օրենքի գերակայությունը Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների կարևոր տարրերն են:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանում տասը լրագրող է ձերբակալվել, ճաղերի ետևում են հայտնվել նաև մի խումբ ընդդիմադիր առաջնորդներ և քաղաքական ակտիվիստներ։