Մատչելիության հղումներ

Ռուսաստանի տարածքում ուկրաինական անօդաչուներ են ոչնչացվել. ռուս պաշտոնյաներ


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին, արխիվ
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին, արխիվ

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Օդինցովոյի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերն անօդաչու թռչող սարքերի հարձակում են չեզոքացրել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ ու ավերածություններ չկան, գրել է նա Տելեգրամի իր էջում։

Ավելի վաղ Մոսկվայի օդանավակայանները սահմանափակել էին աշխատանքը, իսկ «Վնուկովո»-ն դադարեցրել էր թռիչքները։ Օդինցովոն գտնվում է Վնուկովոյի հարևանությամբ։

Երեքշաբթի առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Բրյանսկի մարզում ուկրաինական երեք անօդաչուներ են ոչնչացվել, ևս մեկը՝ Կալուգայի մարզում։

Ուկրաինական կողմը նմանատիպ հաղորդագրությունները չի մեկնաբանում։

XS
SM
MD
LG