Մատչելիության հղումներ

Ուկրաինան և Ռուսաստանը գիշերը փոխադարձ օդային հարվածներ են հասցրել


Ռուսաստան - «Իսկանդեր K» հրթիռի արձակումը զորավարժության ժամանակ, արխիվ
Ռուսաստան - «Իսկանդեր K» հրթիռի արձակումը զորավարժության ժամանակ, արխիվ

Այս գիշեր Ուկրաինան տասնյակ անօդաչու թռչող սարքեր է արձակել Ռուսաստանի արևմուտքում և հարավում թիրախների ուղղությամբ, Մոսկվան էլ ուկրաինական տարածքին հարվածել է առնվազն մեկական բալիստիկ և թևավոր հրթիռներով, սեփական դրոններով:

Ուկրաինայի Օդեսայի շրջանում, նահանգապետի փոխանցմամբ, մեկ մարդ է զոհվել խոցված ռուսական անօդաչուի բեկորների՝ բնակելի շենքի վրա ընկնելու հետևանքով:

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի հաղորդմամբ՝ ռուսական ուժերն արձակել են մեկական «Իսկանդեր» և թևավոր հրթիռներ, ևս 20 հարվածային անօդաչու թռչող սարք: Ըստ Կիևի՝ «Իսկանդեր»-ը «չի հասել թիրախին», այլ մանրամասներ չեն հրապարակվում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ՝ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 33 անօդաչու թռչող սարք Լիպեցկի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերում: Հնարավոր զոհերի կամ վիրավորների, վնասների մասին չի հաղորդվում:

XS
SM
MD
LG