Մատչելիության հղումներ

ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են Մեդվեդևի որդին և Պուտինի զարմուհին


Իլյա Մեդվեդևը:
Իլյա Մեդվեդևը:

ՌԴ նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների 12-րդ փաթեթում 61 ֆիզիկական և 86 իրավաբանական անձինք են:

Այդ ցուցակում է նախկին նախագահ, նախկին վարչապետ, անվտանգության խորհրդի ներկայիս փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի որդին՝ Իլյա Մեդվեդևը:

Եվրամիության տվյալներով՝ Իլյա Մեդվեդևը վերահսկել է Ռուսաստանի կողմից գրավված ուկրաինական տարածքների բնակիչների համար թվային ծառայությունների ստեղծումը։

Ցուցակում է նաև նախագահ Վլադիմիր Պուտինի զարմուհի Աննա Ցիվիլևան, ով գլխավորում է «Հայրենիքի պաշտպաններ» պետական հիմնադրամը: Նշված կառույցն աջակցություն է տրամադրում Ուկրաինայում մարտական գործողությունների վետերաններին և այդ պատերազմում զոհվածների հարազատներին: Սահմանափակումներ են մտցվել նաև բուն հիմնադրամի նկատմամբ։

XS
SM
MD
LG