Մատչելիության հղումներ

Լոնդոնը Մոսկվայի նկատմամբ պաժամիջոցները շրջանցելու դեմ նոր գերատեսչություն է ստեղծում


Բրիտանական կառավարությունը նոր գերատեսչություն է ստեղծում, որը կպայքարի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցման դեմ։

Առևտրային պատժամիջոցների իրականացման գրասենյակը, մասնավորապես, կապահովի, որպեսզի բրիտանական ընկերությունների արտադրանքը չհասնի երրորդ երկրներ՝ հետագայում Ռուսաստան տեղափոխելու համար, խախտումների համար էլ կարող է սահմանել տուգանքներ, ինչպես նաև նյութեր փոխանցել քրեական գործեր հարուցելու իրավասություն ունեցող կառույցներին։

Միաժամանակ, բյուրոն ընկերություններին կօգնի խորհուրդներ տալ, թե ինչպես խուսափել պատժամիջոցների պատահական խախտումներից։

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի կանգնեցնենք Պուտինի ռազմական մեքենան: Դա ենթադրում է պայքար նրանց դեմ, ովքեր խուսափում են պատժամիջոցներից, բացի այդ զրկել Ռուսաստանին այն տեխնոլոգիաներից և եկամուտներից, որոնց օգնությամբ շարունակում է հանցավոր պատերազմը», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի Արդյունաբերության և տնտեսական անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Նուսրաթ Ղանին։

Անցած շաբաթ Լոնդոնը հերթական անգամ ընդլայնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ թիրախավորել է նաև Չինաստանի, Թուրքիայի, Սերբիայի, ԱՄԷ-ի և Ուզբեկստանի ընկերություններ, որոնց միջոցով Ռուսաստան են մատակարարվում արգելված ապրանքներ։

XS
SM
MD
LG