Մատչելիության հղումներ

Մոսկվա-Երևան չվերթը կատարող օդանավը վերադարձել է մեկնման օդանավակայան


«Շերեմետևո» օդակայանը:
«Շերեմետևո» օդակայանը:

Մոսկվա-Երևան չվերթը կատարող մարդատար ինքնաթիռը վերադարձել է մեկնման օդանավակայան այն բանից հետո, երբ շասսիի գործարկման խափանում է գրանցվել: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությունը:

«Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռը վերադարձել է «Շերեմետևո»՝ վայրէջքի շասսիի խափանման պատճառով»,- ասել է Շերեմետևոյի օդակայանի ներկայացուցիչը:

Boeing 737 տեսակի օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Մոսկվայի ժամանակով մոտ 10:45-ին «Շերեմետևոյում»:

Վայրէջքից առաջ օդանավը ստիպված մոտ մեկ և կես ժամ թռիչք է կատարել: Այժմ մասնագետները պարզում են շասսիի խափանման պատճառները:

XS
SM
MD
LG