Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կա՛մ կլինի ինքնիշխան տերություն, կա՛մ ընդհանրապես գոյություն չի ունենա․ Պուտին


Ռուսաստանը կա՛մ կլինի ինքնիշխան տերություն, կա՛մ ընդհանրապես գոյություն չի ունենա, երեկ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության 21-րդ համագումարի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք պետք է միշտ հիշենք և երբեք չմոռանանք սա, նաև մեր երեխաներին պետք է սովորեցնենք», - ըստ ՏԱՍՍ-ի, ասել է Պուտինը՝ շեշտելով․ - «Շատ կարևոր է, որ սա նաև միշտ լինի մեր գլխում և սրտում»։

«Մենք ինքներս ենք որոշելու և կերտելու մեր ապագան», - նաև ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը՝ շեշտելով՝ սա է ինքնիշխան պետական աշխարհայացքը՝ իրական քաղաքացիական համախմբման և համատեղ աշխատանքի հիմքը։

Պուտինը վստահություն է հայտնել, որ «Եդինայա Ռոսիա»-ն կշարունակի հասարակությանը առաջարկել հենց այդպիսի հիմքով օրակարգ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG