Մատչելիության հղումներ

Արևմուտքը հանգչել է դափնիների վրա. Պուտին


Վլադիմիր Պուտինի ելույթը «Ռուսաստանն է կանչում» համաժողովում, Մոսկվա, 7 դեկտեմբերի, 2023թ.
Վլադիմիր Պուտինի ելույթը «Ռուսաստանն է կանչում» համաժողովում, Մոսկվա, 7 դեկտեմբերի, 2023թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե արևմտյան պատժամիջոցները և տնտեսական մեկուսացումը միայն նպաստել են Դաշնությանը համաշխարհային նոր կենտրոն դառնալու հարցում:

Այդ մասին նա խոսել է «Ռուսաստանն է կանչում» նշանաբանով Մոսկվայում տեղի ունեցած համաժողովում, որին մասնակցում են գործարար շրջանակների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ:

«Ավելին կասեմ, արևմտյան ֆինանսական համակարգն ակնհայտորեն հնանում է տեխնոլոգիաների առումով: Նրանք հանգչել են դափնիների վրա, ընտելացել մենաշնորհին ու բացառիկությանը, իրական այլընտրանքների բացակայությանը, ոչինչ չփոխելու սովորությանը»,- նշել է Պուտինը:

Նրա հավաստիացմամբ՝ 2022 թվականին Ռուսաստանում տնտեսության 2.1 տոկոսի անկում է գրանցվել, մինչդեռ 2023-ին՝ 3.5 տոկոսի աճ:

Միաժամանակ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի տնտեսությունը զարգացնելու հարցում դեռ կա անելիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG