Սերբիայում այսօր արտահերթ խորհրդարանական և տեղական մարմինների ընտրություններ են, որոնք դիտվում են որպես յուրօրինակ հանրաքվե ազգայնական նախագահ Ալեքսանդր Վուչիչի իշխանության վստահության հարցով:
Վուչիչն ինքը ընտրություններում առաջադրված չէ և սատարում է իշխող Սերբական առաջադիմական կուսակցությանը:
Շատ դիտորդներ հաղորդում են, որ ընտրարշավն ուղեկցվել է ահաբեկումներով և լրատվամիջոցների կողմնակալությամբ:
2017 թվականի մայիսին իշխանության գալուց ի վեր Վուչիչը սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնք շարունակվում են նաև 2022-ի փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո: Դրա հետ մեկտեղ, Սերբիայի նախագահը ձգտում է հավասարակշռություն պահպանել Մոսկվայի և Արևմուտքի հետ հարաբերություններում: