Մատչելիության հղումներ

Նավալնու աջակիցները հայտարարում են, թե նրան տեղափոխում են հատուկ ռեժիմի գաղութ


Ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու աջակիցները հայտարարում են, թե իրավապահները նրան տեղափոխում են հատուկ ռեժիմի գաղութ։ Կոնկրետ որտեղ՝ մինչև այժմ հայտնի չէ։

Ռուսաստանում այդօրինակ 30 կալանավայր կա, որտեղ, ըստ օրենքի, պատիժ են կրում ցմահ ազատազրկման դատապարված կամառավել վտանգավոր հանցագործները։

Ազատազրկման այդ վայրերում կալանավորները գտնվում են ուժեղացված հսկողության տակ, պատժախցերում կարող են լինել կրկնակի վանդակաճաղեր, կալանավորները գրեթե զրկված են տեսակցման կամ գրագրության իրավունքից։

XS
SM
MD
LG