Մատչելիության հղումներ

Կոնգրեսը քվեարկել է հետաքննության օգտին, որը կարող է նախագահ Բայդենին իմփիչմենթ հայտնելու գործընթացի առիթ դառնալ


ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների տան հանրապետական անդամները չորեքշաբթի օրը քվեարկել են ֆորմալ հետաքննության օգտին, որը կարող է նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթ հայտնելու գործընթացի առիթ դառնալ։

Որոշմանը կողմ են քվեարկել 221 կնգրեսական՝ բոլոր հանրապետականները, դեմ՝ 212, բոլոր դեմոկրատները։

Հետաքննության նպատակն է պարզելու, թե արդյոք նախագահը օգուտներ է ստացել իր որդու արտասահմանյան բիզնես գործարքներից։

Հետաքննություն սկսելու որոշումը ընդունվեց մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Հանթեր Բայդենը հրաժարվեց Կոնգրեսում ցուցմունքներ տալ փակ դռների ետևում՝ պահանջելով բաց լսումներ անցկացնել։

Սպիտակ տունը հանրապետականների որոշումը քաղաքական հնարք է գնահատել, որին նրանք դիմում են 2024-ի ընտրություններից առաջ։

Նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը, ով պատրաստվում է գալիք ընտրություններին, ԱՄՆ-ի միակ ղեկավարն է, ում դեմ նախկինում իմփիչմենթի գործընթաց էր սկսվել, իսկ նրա դեմ դատական գործերը դեռ շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG