Մատչելիության հղումներ

Արևմուտքը փորձում է խաթարել Ռուսաստանի հարաբերություններն ԱՊՀ երկրների հետ. Լավրով


Սերգեյ Լավրովը:
Սերգեյ Լավրովը:

Արևմուտքը փորձում է խաթարել Ռուսաստանի հարաբերություններն ԱՊՀ երկրների հետ, այսօր Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում՝ Դաշնային խորհրդում ասել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այժմ նրանք [արևմտյան երկրները] փորձում են խաթարել Մոսկվայի հարաբերություններն ԱՊՀ երկրների հետ և «ներխուժում են» խոցելի տարածքներ: Արևմտյան երկրների ներկայացուցիչները վազում են ամբողջ աշխարհով մեկ և բոլոր պետություններին սպառնում` Ռուսաստանի հետ համագործակցելու համար»,- ասել է նախարարը:

Լավրովը Դաշնային խորհրդում «Կառավարության ժամի» շրջանակում պատասխանում է սենատորների հարցերին:

XS
SM
MD
LG