Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ գերիների փոխանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին՝ հայ-ադրբեջանական Իջևան-Ղազախ սահմանային հատվածում։
Հայկական կողմը նման տեղեկություն չի հաղորդել։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարության համաձայն, Ադրբեջանը ազատ է արձակելու 32 հայ ռազմագերիների, հայկական կողմը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի։ Համաձայնությունից գրեթե հինգ օր է անցել, բայց հայ գերիների վերադարձի մասին հստակ տեղեկություն չկա։