Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ցանկանում է ժամանակ ձգել. Արեգ Քոչինյան


Առնվազն տեքստի հետ աշխատելով ակնհայտ է դառնում, որ բանակցությունները եղել են իսկապես ուղիղ և առանց միջնորդների, «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը:

«Որքան ես հասկանում եմ, սենյակում բանակցողները եղել են ուղիղ բանակցություններ։ Չեմ կարծում, թե Ադրբեջանի որոշումն այս փուլում ավելի շատ կապված է ճնշումների, որքան մի քիչ ավելի երկարաժամկետ հաշվարկի հետ։ Երբ այս որոշումը համադրում ենք Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություն անելու որոշման հետ, ամենատրամաբանական եզրահանգումը գալիս է այն, որ Ադրբեջանը ցանկանում է ժամանակ ձգել. Ադրբեջանը փորձում է թուլացնել իր վրա առկա ճնշումը, փորձում է լեգիտիմ առիթներ ստեղծել առ այն, որ գիտեք, հավելյալ մասնակցայնություն, միջամտություն պետք չի ցուցաբերել, և կա դրական պրոցես», - ասաց նա՝ անդրադառնալով Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությանը կալանավորներին ազատ արձակելու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG