Մատչելիության հղումներ

Իրավիճակը Հայաստանում աջակցություն և ուշադրություն է պահանջում․ Բորել


Եվրամիության արտգործնախարարների խորհրդի նիստի և Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների նախարարական հանդիպման մեկնարկին ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը լրագրողների հետ զրույցում հայտարարել է՝ Հայաստանում իրավիճակը ուշադրություն և աջակցություն է պահանջում։

Եվրամիության պաշտոնյան անդրադարձել է ԱլԳ-ի անդամ երկրներում ստեղծված իրավիճակին և նշել, որ «ողջ տարածաշրջանը հայտնվել է ծանր իրավիճակում»։

«Աշխարհի այս հատվածում շատ բան է տեղի ունեցել: Բելառուսի տեղը դատարկ կլինի։ Մենք ամեն ինչ անում ենք Լուկաշենկոյի ռեժիմը մեկուսացնելու և դեմոկրատական ուժերին աջակցելու համար։ Արևելյան գործընկերության ողջ տարածաշրջանը հայտնվել է ծանր իրավիճակում։ <...> Լավ նորությունն այն է, որ Վրաստանը շարժվում է դեպի ԵՄ անդամակցություն, իրավիճակը Հայաստանում պահանջում է մեր վճռական աջակցությունն ու ուշադրությունը, թե ինչպես կարող ենք մեծացնել այդ աջակցությունը և ինչպես օրակարգում պահել Արևելյան գործընկերությունը, քանի որ այն մեր արևելյան սահմանն»,- ասել է Բորելը:

XS
SM
MD
LG